Կորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. «Ուժեղ Հայաստան»
17 Հուլիսի 2026, 18:15
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնք, զրուցել տեղացիների հետ և ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։
Բնակիչների խոսքով՝ համայնքում զբոսաշրջությունը զգալի անկում է ապրում, ինչի հիմնական պատճառը հանգստյան ու առողջարանային հայտնի գոտիների չգործելն է։
Նարեկ Կարապետյանը խոստացել է հետևողական լինել ինչպես այս, այնպես էլ բարձրացված մյուս խնդիրների լուծման հարցում։