Կոստանյանն ու Զելենսկին Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունները

15 Օգոստոսի 2026, 21:20

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Կարևորվել է Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը: