Կոտայքի մարզում ոչ սթափ վարորդն ու ուղևորը կրակել ու վիրավորել են 2 պարեկի. ՆԳՆ
05 Հոկտեմբերի 2026, 09:30
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում Կոտայքի մարզում«Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։
Ձերբակալվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: