Կուբանում բացառիկ նյութեր են ներկայացվել աշխարհահռչակ հայ գիտնականների մասին

08 Փետրվարի 2024, 20:35

Կրթություն | Հայեր

Կուբանի պետական ագրարային համալսարանի թանգարանում բացառիկ նյութեր են ներկայացվել հայ համայնքի աշխարհահռչակ գիտնական-ներկայացուցիչների մասին: Այս մասին հաղորդում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը:

Գործընկերային կապերի զարգացման շրջանակներում Կուբանի պետական ագրարային համալսարանի ղեկավարության հրավերով թանգարան են այցելել Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, Կրասնոդարի երկրամասի նահանգապետին կից Ազգամիջյան հարաբերությունների և կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի անդամ, Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Կամո Հայրապետյանը և Կրասնոդարի երկրամասի «Մենք ռուսներ ենք» Ռուսաստանի ժողովուրդների երիտասարդական ասամբլեայի փոխնախագահ, Կուբանի Հանրային պալատի փորձագետ, Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արթուր Բախչենյանը:

Հյուրերի համար շրջայց է կատարվել համալսարանի պատմական թանգարանում, որտեղ հավաքված են բազմաթիվ եզակի նյութեր, որոնք պատմում են բուհի կայացման պատմության, Կուբանում սկիզբ առած ագրարային գիտության ակունքներում կանգնած աշխարհահռչակ գիտնականների մասին, որոնց թվում քիչ չէին հայ համայնքի ներկայացուցիչները: