Կուբանում նոր գործարան կկառուցվի. շահառուներից է Արմեն Քալաշյանը

08 Հունիսի 2024, 22:27

Տնտեսություն և Բիզնես

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում 2024-ի շրջանակներում ստորագրվել է Կուբանում սերմերի արտադրության կենտրոնի կառուցման մասին պայմանագիր, որի շահառուներն են «Սոյուզ-Ագրո» ՍՊԸ ներդրող ձեռնարկության տնօրեն Արմեն Քալաշյանը և Գուլկևիչիի շրջանի ղեկավար Ալեքսանդր Շիշիկինը։

Նախագծի համաձայն՝ գործարանում կստեղծվի փակ տեխնոլոգիական շղթա ՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունից մինչև պատրաստի սերմերի արտադրություն։ Դրանք Կուբանի համար այնպիսի ռազմավարական մշակաբույսեր են, ինչպիսիք են շաքարի ճակնդեղը, ցորենը, եգիպտացորենը, արևածաղիկը, սոյան, ոլոռը, գարին, սիսեռը, կանոլան և հնդկաձավարը:

Ծրագրի ընդհանուր ներդրման ծավալը կազմում է 2,5 մլրդ ռուբլի։ Նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ։ Նշվում է, որ սելեկցիոն-սերմնաբուծական կենտրոնը կսկսի գործել 2025 թվականի վերջին:

Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապետը հատկապես նշել է «Սոյուզ-Ագրո» ձեռնարկության դերը, որը կիրականացնի նոր նախագիծը։