«Կովերի այգու» հարցը կարող է դատարանում քննվել տարիներով.Հակոբ Ջրնազյան

11 Ապրիլի 2025, 21:40

Քաղաքականություն

Երուսաղեմի հայկական եկեղեցուն պատկանող «Կովերի այգի» տարածքի հարցը քննվում է դատարանում, մեկ այլ դատական գործով էլ հայկական եկեղեցուն մեղադրանք է առաջադրվել միլիոնավոր դոլարների հարկեր չվճարելու համար։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երուսաղեմի հայ համայնքի անդամ Հակոբ Ջրնազյանի հետ:

««Կովերի այգու» հարցը կարող է դատարանում քննվել տարիներով: Տարածքը մնալու է հայկական, հայկական ներկայություն է լինելու այդ հողատարածքի վրա: Մենք հսկում ենք այդ տարածքը, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեռք բերել այդ հողատարածքը»,- ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ դատարանում փաստաբանական երկու խումբ է աշխատում:

«Դատարանում մենք ներկայանում ենք երկու փաստաբանական թիմերով՝ տեղական փաստաբանների ու հայ փաստաբանների հետ, որոնք ներկայացնում են հայ համայնքը»,- ասել է Հակոբ Ջրնազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: