Կողմերը կունենան առաջխաղացում. Շառլ Միշել

14 Մայիսի 2023, 20:50

Քաղաքականություն

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։ Կողմերը կունենան առաջխաղացում։ Այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագիրով»։