Կրակովում կրակոցներն իրականացրել է լեհական բանակի նախկին զինծառայողը

07 Նոյեմբերի 2026, 22:30

Միջազգային

Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը, նախնական տվյալներով, իրականացրել է 25-ամյա Միխալ Օ.-ն՝ Սվետոկշիսկի Օստրովեց քաղաքից, որը նախկինում ծառայել է Լեհաստանի բանակում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մեքենան պատկանում է նրա 52-ամյա հորը, որն ունի 11 միավոր զենք պահելու թույլտվություն։ Իսկ կասկածյալն անձամբ ունեցել է երկու միավոր զենք պահելու թույլտվություն, նա նախնական տեղեկություններով, կրել է զրահաբաճկոն։

Ձերբակալվելուց հետո հրաձիգը վիրահատվել է, այժմ նրա վիճակը կայուն է։ Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 6-ի։ Կրակովի քաղաքապետ Լուկաշ Գիբալան քաղաքում մինչև նոյեմբերի 11-ը սուգ է հայտարարել։

Հիմա եթերում