«Կրասնոդար»-ը Սպերցյանին հատուկ մարզաշապիկ է նվիրել

11 Ապրիլի 2024, 21:50

Սպորտ

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին նվիրել է 100 համարի խաղաշապիկ՝ ակումբում 100-րդ հանդիպումն անցկացնելու առթիվ։

23-ամյա ֆուտբոլիստը հոբելյանական հանդիպումն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Նիժնի Նովգորոդ»-ի դեմ արտագնա խաղում, որի ընթացքում տուգանայինից կատարած հարվածով գրավել է մրցակցի դարպասը, իսկ դրվագներից մեկում նրա հարվածից հետո ինքնագոլ է գրանցվել։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի սան է։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։