Կրասնոդարում հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Անուշավան Աբրահամյանցին շնորհվել է փոխանցիկ գավաթ

24 Փետրվարի 2024, 15:45

Հայեր

Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրինությունն ամփոփել է հրշեջ-փրկարարական խմբերի գործունեությունը 2023 թվականի ընթացքում: Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր տնօրինության հրշեջ-փրկարարական ջոկատների թվում տարածաշրջանում առաջին տեղը զբաղեցրել է հրշեջ ծառայության առաջին հրշեջ-փրկարարական ջոկատը։

Ջոկատի պետ Անուշավան Աբրահամյանցը արժանացել է 2023 թվականի փոխանցիկ գավաթին։