Կրասնոդարում շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Հայկազ Հովսեփյանին

09 Մայիսի 2025, 17:52

Հայեր

Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության և ազգային մշակույթների կենտրոնի ներկայացուցիչները Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Հայկազ Առաքելի Հովսեփյանին: Այս մասին հայտնում է ասվում է կազմակերպության թելեգրամյան ալիքում:

«Նա իսկապես հերոսական ճակատագիր ունեցող մարդ է։ Նրա կյանքի ուղին քաջության, տոկունության և իր գործին նվիրվածության օրինակ է: Հայկազ Առաքելի Հովսեփյանն անցել է ամբողջ պատերազմը, կռվել Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի ազատագրման համար, իսկ հաղթանակից հետո ևս երկու տարի պաշտպանել է երկրի շահերը Հունգարիայի տարածքում: Վերադառնալուց հետո ավարտել է համալսարանը և երկար տարիներ նվիրել երիտասարդների դաստիարակությանը՝ դպրոցում աշխատելով որպես քիմիայի ուսուցիչ:

Մենք շնորհակալ ենք ուժի, քաջության և այն բանի համար, որ այսօր կարող ենք ապրել խաղաղ երկնքի տակ:

Շնորհավո՛ր տոնդ: Ամուր առողջություն ենք մաղթում, և թող շրջապատված լինես հոգատարությամբ ու ուշադրությամբ»,-ասվում է հրապարակման մեջ: