«Կրասնոդար»-ը բանակցություններ է վարում Սպերցյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ

01 Մարտի 2024, 19:00

Սպորտ

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ է վարում ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։ Այս մասին գրել է «Չեմպիոնատ»-ը:

Ըստ աղբյուրի՝ ակումբն արդեն առաջարկներ է արել ֆուտբոլիստին։

Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է ։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 21 հանդիպում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: «Transfermarkt» հեղինակավոր ինտերնետ-պարբերականը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 18 մլն եվրո: