«Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերից ակնկալում է 18 միլիոն եվրո

23 Հունիսի 2023, 10:54

Սպորտ

Ռուսական «Կրասնոդարը» Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերից ակնկալում է 18 միլիոն եվրո, հաղորդում է SportItalia-ն։

Transfermarkt-ը Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Նրան ձեռք բերելու ցանկություն ունի Ամստերդամի «Այաքսը»։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական «Սասուոլոն» ու «Ֆիորենտինան», գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 41 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։