Կրեմլում դեռ չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին․ Պեսկով

21 Հոկտեմբերի 2026, 11:00

Քաղաքականություն

Կրեմլում դեռ չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, չենք ծանոթացել, դեռ չենք ծանոթացել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»։

Զեկույցում ներկայացված է, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումն ինչպես կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա։