Հուսով ենք, որ Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիա չի լինի. Պեսկով

25 Հունիսի 2025, 14:35

Քաղաքականություն

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիա տեղի չի ունենա։

Ըստ նրա՝ Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն։

«Երկրները շատ մոտ են խաղաղության պայմանագրի աշխատանքների ավարտին: Եվ մենք հուսով ենք, որ այդ աշխատանքը կավարտվի: Այս պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում համակողմանի օգնություն ցուցաբերել այս գործընթացին։

Հիմա եթերում