Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին․ Պեսկով
09 Հունիսի 2026, 14:31
Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորանքներ հղելը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին։ Մենք նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացություններին», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ հաղորդումներ են ստացվել խախտումների վերաբերյալ, ուստի պաշտոնական արդյունքները հատկապես կարևոր են։