Կրեմլը Հայաստանի և այլ երկրների համար օգուտ է տեսնում ԵԱՏՄ-ին անդամակցելուց
08 Մայիսի 2024, 13:17
Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը դրա անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատելի աճ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլում ակնկալում են, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։
Նա ընդգծել է, որ «բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»:
«Ընդհանուր առմամբ, ինքնին ինտեգրացիոն գործընթացը (Եվրասիական տնտեսական միության շրջանակներում) շատ հաջող է, այն առաջանցիկ զարգացում է ապահովում մասնակից երկրների համար։ Մասնակից երկրները դա գիտեն և վստահաբար ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այդ ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը բավական նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: