Ճշմարտությունը հետո կպատմեմ․ Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային հավաքականի ճամբարը
30 Սեպտեմբերի 2026, 23:13
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է ընտրանու մարզաբազան լքելու մասին։ Ֆուտբոլիստի խոսքով՝ որոշումը կայացրել է թիմի գլխավոր մարզչի մամուլի ասուլիսից և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ ունեցած զրույցից հետո։
«Ազգային հավաքականի գլխավոր մարզչի մամուլի ասուլիսից և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրույցից հետո որոշում կայացրեցի լքել հավաքականի մարզական ճամբարը։ Ժամանակի ընթացքում պորտուգալացի ժողովրդին կհայտնեմ իմ հեռացման բուն պատճառների ողջ ճշմարտությունը։ Սա մի թիմ է, որին ես միշտ նվիրված եմ եղել անմնացորդ։ Այժմ Պորտուգալիայի հավաքականին և թիմակիցներիս միայն հաջողություն եմ մաղթում»,— նշված է Ռոնալդուի հայտարարության մեջ։