Կրիշտիանու Ռոնալդուն մոտեցել է քաղցկեղի դեմ պայքարող տղային և ստորագրել նրա շապիկի վրա
06 Սեպտեմբերի 2025, 20:58
Կրիշտիանու Ռոնալդուն մոտեցել է քաղցկեղի դեմ պայքարող Արեգին և ստորագրել նրա շապիկի վրա։ Արեգը Ռոնալդուի վաղեմի երկրպագուն է և երազում էր գոնե մի քանի վայրկյան տեսնել պորտուգալացի հարձակվողին:
Նա 11 տարեկան է, մոտ 8 տարի է՝ պայքարում է քաղցկեղի դեմ։
Տեսագրությունը հրապարակել է ՀՀ մանկական առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։