«Կռունկ» պարային համույթը շնորհավորել է Կիրովսկին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
21 Հունիսի 2025, 21:20
Հունիսի 12-ին՝ ի պատիվ Ռուսաստանի օրվա, հայկական ժողովրդական պարերի «Կռունկ» համույթը Կիրովսկ քաղաքում մասնակցել է տոնական միջոցառումներին։ Չնայած եղանակային վատ պայմաններին՝ կոլեկտիվը հաղթահարել է ճանապարհը, որպեսզի շնորհավորեր քաղաքի բնակիչներին պետական կարևոր տոնի կապակցությամբ:
Երգ ու պարը, ազգային հյուրասիրությունը դարձել են տոնակատարության անբաժանելի մասը՝ ստեղծելով ջերմության, բարեկամության և մշակութային միասնության մթնոլորտ: