«Культура» հեռուստաալիքով կցուցադրվի «Վախթանգովի տունը. Պահպանելու արվեստը» վավերագրական ֆիլմը

30 Ապրիլի 2025, 00:10

Մշակույթ

Ապրիլի 30-ին՝ Վախթանգովի տան ծննդյան օրվա առթիվ, «Культура» հեռուստաալիքով կցուցադրվի «Վախթանգովի տունը. Պահպանելու արվեստը» վավերագրական ֆիլմը:

2023 թվականի ապրիլի 30-ին Վլադիկավկազում Եվգենի Վախթանգովի տունը փաստացի նոր կյանք է ստացել. այդ օրը տեղի է ունեցել տան պաշտոնական բացումը, շնորհանդեսը, ինչպես նաև մեծ համերգ՝ Ազատության հրապարակում, որը հավաքել է շուրջ 6000 հանդիսատես։

Ֆիլմը ներկայացնում է եզակի տարեգրություն այն մասին, թե ինչպես քիչ-քիչ վերածնվեց Եվգենի Վախթանգովի տոհմական տունը Վլադիկավկազում։ Էկրանին հեռուստադիտողները կտեսնեն մարդու, ով պատասխանատվություն է ստանձնել տան վերականգնման բոլոր փուլերի համար՝ Վախթանգովի թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկին: