Կյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

24 Նոյեմբերի 2025, 10:06

Սպորտ

39 տարեկանում մահացել է բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը: Նա պայքարում էր քաղցկեղի դեմ։

Մարտիրոսյանի վերջին մենամարտը 2018-ին էր՝ Գենադի Գոլովկինի դեմ։

Մարտիրոսյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր, ԱՄՆ «Ոսկե ձեռնոցներ»-ի չեմպիոն, 2004 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, NABF աշխարհի չեմպիոն, WBA International աշխարհի չեմպիոն, WBC Silver աշխարհի չեմպիոն և WBO Inter-Continental աշխարհի չեմպիոն սուպերմիջին քաշային կարգում: