ԿԸՀ-ն նոր տվյալներ է ներկայացրել խորհրդարանական ընտրություններից

08 Հունիսի 2026, 11:50

Քաղաքականություն

ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ է ներկայացրել, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

 ՔՊ — 49.83 %

 «Ուժեղ Հայաստան» — 23.28 %

 «Հայաստան» դաշինք — 9.93 %

 ԲՀԿ — 3.996 %

«ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Եթե կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ 1000-երորդական մակարդակով որոշակի տարբերություն կա»,- նշել է ԿԸՀ նախագահը: