ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ

28 Հունիսի 2026, 18:30

Քաղաքականություն

ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի նիստում հայտարարել է, որ հանձնաժողովը չի արձանագրել, թե ինչ հիմքերով է անվավեր ճանաչվել 17 հազար քվեաթերթիկ:

Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հարցերի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ Ընտրական օրենսգիրքը նման վիճակագրություն վարելու պահանջ չի սահմանում: