Լաբինսկում անցկացվել է ազգային մշակույթների փառատոն

14 Փետրվարի 2025, 09:23

Մշակույթ

Լաբինսկ քաղաքի Կուբանի տնտեսական և իրավաբանական քոլեջում անցկացվել է «Ուժը միասնության մեջ» խորագրով ազգային մշակույթների փառատոնը։

Ժողովուրդների միջև ազգամիջյան բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ աշխատանքի համար Գևորգ Սահակյանը քոլեջի ղեկավարությանը նվիրել է ծիրանի փայտից պատրաստված ազգային հայկական երաժշտական գործիք՝ դուդուկ, որը կպահվի ուսումնական հաստատության թանգարանում։