Լաուրա Փիրջանյանը ելույթ կունենա Մոսկվայի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում

19 Մայիսի 2025, 20:30

Մշակույթ

Մայիսի 19-ին Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում ելույթ կունենան Ռուսաստանի ազգային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերներ Լաուրա Փիրջանյանը (ալտ), Ալեքսանդր Կորնևը (ջութակ), Իլյա Բեկոևը (ջութակ) և Լիդիա Արիստովան (թավջութակ):

Ռուսաստանի ազգային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներն իրենց կատարողական արվեստը կցուցադրեն տարաբնույթ ծրագրում, որտեղ ընդգրկված են Ռախմանինովի, Մենդելսոնի , Դվորժակի ստեղծագործությունները։