Լարված իրավիճակ՝ Աբովյանի ՔԿ-ի մոտ․ ակցիայի մասնակիցները ցանկանում են բարձրանալ վերև

13 Հուլիսի 2026, 13:18

Քաղաքականություն

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ իրավապահ մարմիններից պահանջելով վերացնել աշխատանքի արգելքը և բացել կապարակնքված արտադրական տարածքները։

«Գնում ենք Աբովյանի քննչական, եթե չբացեն գործարանը, Երևան-Սևան մայրուղին կփակենք»,- նշել է աշխատակիցներից մեկը։

Սակայն Աբովյանի քննչականի ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել են դիմել Երևանի քննչական կոմիտե։ Այդուհանդերձ, աշխատակիցները մտադիր են խմբով բարձրանալ վերև։