Լավրովի այցը Հայաստան մշակվում է. Զախարովա
15 Մայիսի 2025, 13:49

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան ներկայումս մշակվում է: Այս մասին այսօր կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարը մտադիր է մայիսին այցելել Հայաստան:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի վերաբերյալ կարող եմ ասել, որ այն մշակվում է։ Մենք անպայման ձեզ հետ կկիսվենք այդ մասին մանրամասն տեղեկատվությամբ», — ասել Է Զախարովան։