Լավրովի և Ռուբիոյի հանդիպման ընթացքում ՌԴ-ն ԱՄՆ-ին ներկայացրել է իր «կարմիր գծերը»․ Մալեկ Դուդակով

Ամերիկագետ, քաղաքագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։

Քաղաքագետի կարծիքով՝ բանակցային գործընթացում իրական առաջընթաց կարող է արձանագրվել Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ այցից և ամերիկացի բանակցողների հետ նրա հանդիպումներից հետո։

«Կիևում այսօր նկատվող ճգնաժամի, այդ թվում՝ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության ներկայացուցիչների հրաժարականների ֆոնին, առանցքային նշանակություն կունենան Զելենսկու բանակցությունները ԱՄՆ այցից հետո, մասնավորապես՝ նրա հանդիպումները Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։

Այդ պատճառով Լավրովի և Ռուբիոյի ներկայիս հանդիպումը կարելի է գնահատել որպես նախապատրաստական աշխատանք։ Ռուսաստանը հերթական անգամ ամերիկյան կողմին ներկայացնում է իր դիրքորոշումը, հստակեցնում իր պահանջները, «կարմիր գծերը» և այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է վարել բանակցություններ։

Այս առումով ռուսական դիվանագիտությունը գործում է բավական արդյունավետ։ Նման հանդիպումներ և բանակցություններ դեռ շատ կլինեն։ Իսկ իրական տեղաշարժեր, իմ կարծիքով, կարող են լինել արդեն Զելենսկու ԱՄՆ այցից հետո։ Հենց այդ ժամանակ ավելի պարզ կդառնա, թե արդյոք կողմերը պատրաստ են նոր որոշումների և հետագա քայլերի», — եզրափակել է Դուդակովը։