Լավրովը կասկածի տակ է դրել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը
16 Սեպտեմբերի 2026, 17:51
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած է հայտնել Երևանի եվրոպական հեռանկարների իրատեսական լինելու վերաբերյալ՝ նշելով, որ Եվրամիությունն, ամենայն հավանականությամբ, չի արդարացնի Հայաստանի իշխանությունների սպասումները։ Այս մասին ռուս դիվանագետը հայտարարել է Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքականությանը՝ նախարարը կասկածի տակ է դրել Հայաստանի՝ մոտ ապագայում Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը։
Որպես օրինակ՝ նա հիշեցրել է այլ երկրների մասին, որոնք տարիներ շարունակ սպասում են ինտեգրման իրենց հերթին։
«Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիությունում, որտեղ, օրինակ, Թուրքիան արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի մեջ կանգնած է, ինչպես նաև Սերբիան», — ասել է Լավրովը։
Միաժամանակ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չէ դեմ հանդես գալ Հայաստանի եվրաինտեգրմանը, եթե դա իսկապես հանրապետության քաղաքացիների իրական կամքն է։ Սակայն, նրա խոսքով, նախ անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ արդյոք հայ ժողովուրդն իսկապես կատարել է նման ընտրություն։