«Լազարևյան ակումբը» Պատրիարք Կիրիլին կոչ է արել պաշտպանել Գարեգին Բ-ին
13 Օգոստոսի 2026, 20:29
«Լազարևյան ակումբը» քրիստոնեական աշխարհի առաջնորդներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ու Հռոմի պապ Լևոն XIV-ին, կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Ակումբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ դատարան՝ կեղծ մեղադրանքներով։ Հեղինակների ընդգծմամբ՝ այդ խայտառակությունը հավերժ կմնա Սուրբ Էջմիածնի վարկաբեկման նման մեթոդների դիմած իշխանությունների վրա։
«Մի՛ լռեք։ Պաշտպանե՛ք Հայ Առաքելական եկեղեցին և Հայաստանի բոլոր քրիստոնյաներին»,- ասված է դիմումի մեջ։
Փաստաթղթի հեղինակները նաև խոր մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերի վատթարացման կապակցությամբ։