Լեգենդար ֆուտբոլիստ Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան

13 Մայիսի 2025, 15:20

Սպորտ

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ներկայումս FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան։ Նշվում է, որ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի «Յուվենտուս»-ի Հայաստանի ակադեմիաների շնորհանդեսին։

«Բարև Հայաստան, բարև Երևան։ Ես Դավիթ Տրեզեգեն եմ և ուզում եմ ձեզ հայտնել, որ մայիսի վերջին ես կլինեմ ձեզ հետ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիաների պրեզենտացիայի միջոցառմանը մասնակցելու համար։ Անհամբեր սպասում ենք և շուտով կլինենք ձեզ հետ»,- իր ուղերձում ասել է Տրեզեգեն։