Լենինգրադի մարզի նահանգապետը պարգևատրել է Լիլիթ Վահանյանին
12 Փետրվարի 2025, 10:15

Ռուսաստանի գիտության օրը Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հրաման է ստորագրել Լենինգրադի գիտնականներին մինչև 150 հազար ռուբլի մրցանակներ շնորհելու մասին՝ նախորդ տարվա արդյունքների հիման վրա լավագույն գիտական աշխատանքի և հայտնագործությունների համար:
Լիլիթ Վահանյանը մրցանակ է ստացել ուռուցքաբանության բուժման մեջ ներդրումի համար: Նա պարգևատրվել է լավագույն գիտական աշխատանքի համար: