Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ և միանձնյա առաջատարն է

23 Մայիսի 2023, 10:10

Սպորտ

Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի։

Լևոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։