Լևոն Ասատրյանը` ազատ ոճի ըմբշամարտի վետերանների ԱԱ 2025-ի բրոնզե մեդալակիր
09 Հոկտեմբերի 2025, 11:50
Հայ ըմբիշ Լևոն Ասատրյանը (78 կգ) դարձել է 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Մարտն անցկացվել է Բուդապեշտում հոկտեմբերի 7-12-ը։ Այս մասին գրում է sportaran․сom-ը։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 8:4 հաշվով հաղթել է բուլղարացի Գյունա Գունևին:
Սա Հայաստանի համար երկրորդ բրոնզե մեդալն է մրցաշարում:
Ավելի վաղ 70 կգ քաշային Արմեն Կարապետյանը վստահ հաղթանակ էր տարել Վրաստանի ներկայացուցիչ Զվիադ Գվիլավայի նկատմամբ: