Լիանա Մսրլյանը և Սուրեն Վարդանյանը ելույթ են ունեցել Սոչիում
25 Հունվարի 2025, 19:10

Սոչիի Ալիս Դեբոլսկայայի երգեհոնային և կամերային երաժշտության դահլիճում տեղի է ունեցել «Սոպրանո-գալա» խորագրով համերգը՝ սոպրանո Լիանա Մսրլյանի և դաշնակահար Սուրեն Վարդանյանի մասնակցությամբ:
Ֆիլհարմոնիայի և կամերային երգչախմբի մենակատարների կատարմամբ հնչել են Վ. Ա. Մոցարտի, Ս. Մոնյուշկոյի, Ի. Շտրաուսի, Պ. Չայկովսկու, Ն. Ռիմսկի-Կորսակովի և այլ կոմպոզիտորների օպերաներից և օպերետներից ամենահայտնի արիաները:
