Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի
20 Հուլիսի 2026, 18:52
ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
ՔՊ-ից Պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտնել է նաև Ալեն Սիմոնյանը: Նա հավակնում էր նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։