Լիլիթ Ղազարյանի և Մարիաննա Մովսեսյանի ֆիլմերը՝ «Կինոսֆերա» համառուսաստանյան փառատոնի հաղթող

19 Ապրիլի 2026, 16:25

Մշակույթ

Ռուս-հայկական համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» մասնագիտության շրջանավարտներ Լիլիթ Ղազարյանի և Մարիաննա Մովսեսյանի նկարահանած ֆիլմերը ընդգրկվել են «Կինոսֆերա» ուսանողական կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ համառուսաստանյան փառատոնի հաղթողների թվում։

Լիլիթ Ղազարյանը ներկայացրել է «Շվեյցարը» ֆիլմը, որը ճանաչվել է լավագույն խաղարկային ֆիլմ և արժանացել նաև լավագույն դերասանական աշխատանքի հատուկ մրցանակին։

Մարիաննա Մովսեսյանի «Ռոբինզո՞ն» ֆիլմը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ՝ տրամադրության համար։

«Յուրաքանչյուր նման հաղթանակ վերադարձնում է այն զգացողությունը, որ դու քո տեղում ես։ Ֆիլմի հետևում միշտ մեծ ճանապարհ կա, կասկածներ և որոնումներ, և հենց նման պահերին առավել հստակ ես հասկանում, որ պետք է շարունակել այդ ճանապարհը», — կիսվել է Լիլիթ Ղազարյանը։