Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ կունենա Վիեննայի պետական օպերային թատրոնում

Հայաստանի վաստակավոր արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը հունվարի 24-ին, 26-ին, 29-ին և փետրվարի 3-ին ելույթ կունենա Վիեննայի պետական օպերայում։ Նա կկատարի Ռուդոլֆի (Պուչչինի «Բոհեմ») դերերգը։
Լիպարիտ Ավետիսյանը երգում է աշխարհի առաջատար օպերային թատրոններում։ Նա մասնակցել է մասնակցել է Գլայնդբորնի փառատոնին, «Պերալադայի ամրոց» (Իսպանիա), Վարշավայում Բեթհովենի Զատկի փառատոններին և այլն։
2017 թվականի ապրիլին, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան մոսկովյան ակադեմիական երաժշտական թատրոնում կայացած մրցանակաբաշխությանը Լիպարիտ Ավետիսյանը՝ «Լավագույն տղամարդ- դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի։