Ոչ թե Հայաստանն է դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ ոմն Փաշինյանը. Վիկտոր Լիտովկին

Ռուս ռազմական մեկնաբան Վիկտոր Լիտովկինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Երևանին զենք մատակարարելը։

«Ես կարծում եմ, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ոմն Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը, որը կարծում է՝ ՀԱՊԿ-ը չի կատարել իր գործառույթները։

Հիմա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է։ Նա ինքնիշխան երկիր է, կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, կարող է մտնել ՀԱՊԿ։ Ժամանակին Ուզբեկստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից, և ոչինչ տեղի չունեցավ։ Երկինքը չի պատռվել, երկիրը չի փլուզվել: Այնպես որ, ոչինչ չի պատահի: Դրա պատճառով գլոբալ փոփոխություններ չեն լինի։

Բայց ինչն է վատ լինելու Հայաստանի համար։ Հայաստանը կդադարի սպառազինություն ստանալ գործարանային գներով։ Էժան սպառազինություն, զինամթերք, որոնք ստացել են ՀԱՊԿ անդամ երկրները։ Միգուցե երկկողմ հիմքի վրա Հայաստանը կարողանա շարունակել իր սպաների ուսուցումը ռուսական ռազմական բուհերում, բայց չգիտեմ: Առաջին քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ Այնտեղ կարող են հաջորդել այլ քայլեր»,- նշել է Լիտովկինը։

Անդրադառնալով արևմտյան երկրների հետ հետագա համագործակցության հարցին՝ Alpha News-ի զրուցակիցը թերահավատ է և ոչ մի պատրանք չունի նոր դաշնակիցների հետ ամուր գործընկերության վերաբերյալ:

«Ես չեմ կարծում, որ շրջադարձը դեպի ԱՄՆ, Ֆրանսիա, Արևմուտք օգուտ կբերի Հայաստանին։ Մենք գիտենք, թե ինչպես են ամերիկացիները վարվում իրենց արբանյակների հետ: Նրանք օգտագործում են դրանք, իսկ հետո դեն նետում: Հայաստանում պետք է մտածեն, թե ով է իրենց իսկական ընկերը, իսկ ով՝ ժամանակավոր, իրավիճակային, որպեսզի օգտվեն Հայաստանից՝ իրենց շահերից ելնելով»,- եզրափակել է փորձագետը։