Լիզա Մորյակն ու Սարիկ Անդրեասյանը բացահայտել են իրենց երկու ամսական որդու անունը
04 Նոյեմբերի 2026, 00:15
Դերասանուհի Լիզա Մորյակն ու ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն առաջին անգամ հանրությանն են ներկայացրել իրենց նորածին որդուն և հայտնել նրա անունը։ Փոքրիկն արդեն երկու ամսական է, և երջանիկ ծնողները որոշել են իրենց ուրախությունը կիսել երկրպագուների հետ։
Տղային անվանել են Էդմոն՝ հենց այսպես՝ առանց վերջում «դ» տառի։ Դերասանուհու խոսքով՝ ամուսինները երկար ժամանակ են փնտրել այնպիսի անուն, որը միաժամանակ մեղմ ու վեհ կհնչեր և ներդաշնակ կլիներ ընտանիքի մյուս երեխաների անունների հետ։
«Մենք երկար էինք ընտրում անունը, փնտրում էինք այնպիսի տարբերակ, որը կարտահայտեր ողջ քնքշությունն ու խորությունը։ Շատերն էին փորձում գուշակել․ գիտեին, որ անունը սկսվում է «Է» տառով, բայց այդպես էլ ոչ ոքի չհաջողվեց ճիշտ գուշակել։ Էդմոն․ այս անվան մեջ կա և՛ մեղմություն, և՛ վեհություն, ու այն աներևակայելիորեն սազում է մեր որդուն։ Էլիզաբեթ, Շարլիզ և Էդմոն․ այս գեղեցիկ եռյակում այժմ ամեն ինչ կատարյալ ներդաշնակություն է ստացել»,- կիսվել է Լիզա Մորյակը։
Դերասանուհին հումորով հավելել է, որ երկրպագուների առաջարկած տարբերակների թվում եղել է անգամ «Էմիխայիլ» անունը։ Ոմանք էլ փորձել են գտնել այնպիսի անուն, որը կպարունակեր «Լիզ» մասնիկը՝ ի պատիվ հենց իրեն։ Սակայն ծնողների սրտին ամենից շատը հարազատ է եղել հենց Էդմոն տարբերակը։