Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա
18 Օգոստոսի 2026, 09:30
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ի կեսօրից հետո, 19-20-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8, Սյունիքում՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26…+28 աստիճան։