Լոս Անջելեսի հայկական հարսանիքները․ ավանդույթների և արդիականության ներդաշնակ համադրություն

21 Հունիսի 2026, 17:10

Մշակույթ

Los Angeles Times-ը հրապարակել է ծավալուն հոդված՝ նվիրված քաղաքի հայկական հարուստ ավանդույթներին և հանդիսությունների մշակույթին։ Հոդվածի հեղինակն է լրագրող Անի Դուզդաբանյանը, իսկ լուսանկարների հեղինակը՝ Արմեն Քելեշյանը։

Հրապարակման մեջ նշվում է, որ մինչև 500 հյուր հավաքող հայկական հարսանիքների և մեծ հանդիսությունների կազմակերպումը յուրահատուկ մշակութային երևույթ է։ Այն միավորում է սերունդների միջև շարունակականությունը, խոհարարական նորարարությունները և հայկական բացառիկ հյուրընկալությունը։

Տոնակատարությունները սովորաբար սկսվում են Բըրբենքում գտնվող Սուրբ Ղևոնդյանց հայկական մայր տաճարում անցկացվող պսակադրության արարողությամբ, որին հաջորդում են ազգային պարերը, երաժշտությունը և առատ հայկական սեղանը։

Ավանդական ուտեստները՝ խորովածը, լահմաջոն և տոլման, այսօր ներդաշնակորեն համադրվում են ժամանակակից խոհանոցի առաջարկների հետ՝ օրինակ սուշիի կամ ծովախեցգետնով սևիչեի։

Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Anoush Catering & L.A. Banquets ընկերությանը, որը սպասարկում է միջոցառումներ Լոս Անջելեսում և Գլենդեյլում՝ սահմանելով առատաձեռնության, բարձրակարգ սպասարկման և հայկական հյուրընկալության նոր չափանիշներ ողջ տարածաշրջանի համար։

Հիմա եթերում