Լոս Անջելեսի «Sahak Yan Art Gallery»-ում բացվել է գեղանկարիչ Վահրամ Հակոբյանի ցուցահանդեսը

18 Հունիսի 2025, 00:00

Հայեր | Մշակույթ

Լոս Անջելեսի «Sahak Yan Art» պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Վահրամ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Պատկերասրահի տնօրեն Սահակ Սահակյանը ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և ցուցասրահի տնօրինության կողմից պատվոգիր հանձնել գեղանկարչին:

Գլենդել քաղաքի մշակույթի կոմիսար Մարատ Հայրապետյանն էլ Վահրամ Հակոբյանին պարգևատրել է Կալիֆորնիայի սենատի գնահատության բարձր հավաստագրով։ Խոսելով գեղանկարչի մասին՝ Մարատ Հայրապետյանն ասել է․ «Վահրամի բացառիկությունը բազմաժանրության մեջ է»։

Ցուցահանդեսի մասնակիցները Վահրամ Հակոբյանի ստեղծագործությունը վայելել են սաքսաֆոնահար Դավիթ Պետրոսյանի գեղեցիկ կատարումների ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում