Լոս Անջելեսում անցկացվել է խորհրդարանական ընտրություններին նվիրված քննարկում

12 Մայիսի 2026, 23:00

Քաղաքականություն

Լոս Անջելեսում տեղի է ունեցել զրույց-քննարկում՝ նվիրված խորհրդարանական առաջիկա ընտրություններին և Սփյուռքի դերակատարությանը։

Քննարկումը նախաձեռնել էր ՀՅԴ Ահարոնյան մասնաճյուղը։ Բանախոսները ԱՄՆ հայ համայնքում հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ ու փաստաբաններ էին։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Սփյուռքի դերին ՀՀ ապագայի ձևավորման գործում, ազգային ինքնության խնդիրներին և ՀՀ անվտանգության հիմնական երաշխիքներին։

Մասնակիցների խոսքով՝ Հայաստանի բարեկեցիկ ապագան բացառապես կախված է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից։ Ըստ նրանց՝ սխալ ընտրությունը կարող է ունենալ կործանարար հետևանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։