Լոս Անջելեսում մեկնարկեց ՀՄԸՄ Նավասարդյան 47-րդ մարզախաղերը

09 Մայիսի 2024, 13:45

Սպորտ

Մայիսի 4-ին՝ Լոս Անջելեի Բիրմինգհամ ավագ դպրոցում մեկնարկեցին տարվա ամենամասսայական, մարզական՝ ՀՄԸՄ Նավասարդյան 47-րդ խաղերը:

Նավասարդյան խաղերն անցկացվում են Արևելյան Լոս Անջելեսում ամեն տարի՝ 1975 թվականից սկսած։ Այս տարվա խաղերին մասնակցության թիվը աննախադեպ է:

Առաջիկա ութը շաբաթների ընթացքում Նավասարդյանխաղերին կմասնակցի 300-ից ավելի թիմ, 3200 մարզիկ, 1100 սկաուտ եւ ավելի քան 35,000 հանդիսատես:

Ավանդաբար խաղերն իրենց գագաթնակետին կհասնեն ԱՄՆ անկախության տոնի՝ հուլիսի 4-ին հաջորդող առաջին շաբաթավերջյան փառատոնով և փակման հանդիսությամբ: Հանդիությանը այս տարի կմասնակցեն ՀՄԸՄ մարզիկներ, սկաուտներ,ծնողներ,հյուրեր և կամավորականների հավաքական ընտանիքը Արևմտյան ԱՄՆ-ի 18 մասնաճյուղերից։Կազմակերպիչներն ասում են, որ Նավասարդյան խաղերը ավելին են, քան պարզապես ՀՄԸՄ-ի միջոցառում:

Այս խաղերը հատուկ տեղ ունեն հայ համայնքի կյանքում և նպատակ ունեն երիտասարդությանը զերծ պահել բացասական ազդեցություններից:

Մասնակցելով Նավասարդյան խաղերին՝ նրանք ներգրավվում են ընտանեկան և համայնքային գործութնեության մեջ, ապրում են՝ առողջ մարմնում առող հոգի կարգախոսով: ՀՄԸՄ Նավասարդյան 47-րդ մարզախաղերը կանցկացվեն դոկ. և տիկին Մայք եւ Էվելինա Սարեաններ զույգի պատվո նախագահության և բարձր հովանավորության ներքո: