Լուիշ Ֆիգուն Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել

13 Սեպտեմբերի 2023, 20:11

Սպորտ

«Բարսելոնայի», «Ռեալի» և «Ինտերի» կազմերում հանդես եկած պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել:

Ֆիգուն Հայաստան էր այցելել և հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, պաշտպան, ներկայումս «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանի և այլ ֆուտբոլիստների հետ: