Լուսաձայնային նռնակ են կիրառում ոստիկանները Տավուշում

26 Ապրիլի 2024, 23:08

Քաղաքականություն

Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել բնակիչների դեմ, նրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս պահին գերլարված է իրավիճակը Տավուշում։

Հիշեցնենք, որ ժամը 21։00-ի դրությամբ էլ էր սրվել իրավիճակն այնտեղ։ Սև բերետավորները քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ էին կիրառել, որ բացեն ճանապարհը։