Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» ռուսերեն գրքի թարգմանության շնորհանդեսը՝ Սոչիում

02 Հունիսի 2023, 12:45

Հայեր

Հունիսի 3-ին Սոչի քաղաքում տեղի կունենա ԵՊՀ Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, բանսիրական գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի՝ 2019 թ. հրատարակած «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:

Գրքում հեղինակը քննության է ենթարկում XIII-XVII դարերում Համշենի գավառում և հոգևոր այլ կենտրոններում համշենցի գրիչների ընդօրինակած ձեռագրերի հիշատակարանները:

Այս աղբյուրներում տեղ գտած բացառիկ փաստերն ու վկայությունները հնարավորություն են ընձեռում որոշակի պատկերացում կազմելու XIII-XVII դարերում գավառի քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի, բնակչության զբաղմունքի, լեզվական վիճակի, ժողովրդական հավատալիքների մասին:

Ռուսերեն գրքում առաջին անգամ հրատարակվել է նաև Համշենի XV-XVII դարերի բնակավայրերի քարտեզը:

Սույն հետազոտությունը իրականցվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ Գիտության կոմիտեի թեմաների շրջանակներում: