Լույս է տեսել Դմիտրի Պիսարենկոյի՝ Ղարաբաղյան պատերազմների իրական իրադարձություններին նվիրված գիրքը
13 Հունիսի 2026, 15:30
Լույս է տեսել Դմիտրի Պիսարենկոյի «Страшно бывает потом» գիրքը, որը հիմնված է Ղարաբաղյան պատերազմների իրական իրադարձությունների վրա։
Գիրքը ընթերցողին տեղափոխում է կենդանի և բազմաշերտ պատմության աշխարհ, որի կենտրոնում հայտնվում են մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են պատերազմի ծանր պայմաններում։ Փաստական հարուստ նյութն ու հեղինակի մասնագիտական մոտեցումը գիրքը հատկապես հետաքրքիր են դարձնում ոչ միայն լայն ընթերցողական շրջանակի, այլև ոլորտի մասնագետների համար։
Դմիտրի Պիսարենկոն պրոֆեսիոնալ լրագրող է, որը Ղարաբաղյան պատերազմի տարիներին եղել է բազմաթիվ իրադարձությունների ականատեսը։ Ղարաբաղյան պատերազմների ամենաթեժ փուլերում՝ սկսած 1990-ականների առաջին պատերազմից, նա աշխատել է որպես ռազմական թղթակից ռուսական և հայկական առաջատար հեռուստաընկերություններում։
Շաբաթներ շարունակ գտնվելով առաջնագծում՝ հրետակոծությունների ներքո, Պիսարենկոն ոչ միայն լուսաբանել է մարտական իրադրությունը, այլև վարել է մանրամասն ռազմաճակատային օրագրեր, որոնք հետագայում դարձել են նրա գրական ստեղծագործությունների հիմքը։